Այսօր: Շաբաթ, 25 Սեպտեմբերի 2021թ.
Լեռնապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021,Մայիս 7 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.21 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

ՈՒՐԱԽ ԵՄ ՁԵԶ ՈՂՋՈՒՆԵԼ ԼԵՌՆԱՊԱՏԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋՈՒՄ. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԵՌՆԱՊԱՏ  ՀԱՄԱՅՆՔԻ, ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԼԵՌՆԱՊԱՏԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ՀՈՒՍՈՎ ԵՄ, ԿԱՅՔՆ ԻՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՂԲՅՈՒՐ: 

Լեռնապատ համայնքի ղեկավար` Սարիբեկ Աբազյան

01.09.21 ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
Բարի երթ ձեզ դեպի դպրոց, սիրելի՛ սաներ
Շնորհավորում ենք ձեզ ԳԻՏԵԼԻՔԻ և ԴՊՐՈՒԹՅԱՆ օրվա կապակցությամբ,
Ըստ արժանվույն գնահատեք կրթության ուժը և գիտելիքներով հարստացրեք մեր հայրենիքը🎈🎈🎈🎈

 

06.08.21 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
1. Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Լոռու, Շիրակի մարզերը և Երևան քաղաքը:2. Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ... Մանրամասն
28.06.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը (https://pay.e-community.am), որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը առցանց եղանակով:

26.04.21 Ջրագծերի անցկացման ծրագրի աշխատանքների մեկնարկ Լեռնապատ համայնքում
Լեռնապատում նախատեսվում է
Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, 6,8 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցի վերակառուցում, մոնտաժվող մուտքագծերի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, անհատական տնային միացման ջրաչափական հորերի թիվը 151 է։
Ծրագրի հաջող ավարտից հետո, քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Լեռնապատ համայնքի՝ Նոր գյուղ թաղամասի` ավելի քան 600 բնակչի։ Աշխատանքների իրականացման համար ներդրումը կկազմի 175 հազար 264 եվրո։
 
16.04.21 մեթոդական ուղեցույց
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ        Երևան – 2021թ․                                                                                                                       ... Մանրամասն
07.04.21 ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ԱՊՐԻԼԻ 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ցանկանում եմ գարնան թարմություն, ծաղիկների գեղեցկություն, անսահման սեր և երջանկություն:Թող ամենալավն ու բարին ուղեկցի բոլորիդ:
 
Հարգանքներով՝ Ս. Աբազյան
13.01.21 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ   ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ  ՀԱՄԱՅՆՔԼեռնապատՄԱՐԶԼոռի  1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԼեռնապատ համայքը հնագույն բնակավայր է: Նրա տարածքում պահպանվել են  բրոնզեդարյան բնակատեղիների հետքերը, բայց գրավոր հիշատակություններ չկան: Գյուղի Ուռուտ հանդամասում  պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը: Գյուղում կա 1862թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում: 17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա: Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դդ. այստեղ են տեղափոխվել Ղարաբաշից, Պարսկաստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից: 1918թ. գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին և ստացել Կարմիր Հաջի-Ղարա  ... Մանրամասն
22.09.20 ԼԵՌՆԱՊԱՏՎՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ
Լեռնապատ համյանքում սկսվել է սուբվենցիոն ծրագրով նախատեսված 11-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:
11.09.20 ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
13. Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչավելի անձանցմ ասնակցությամբ.2) անձանց ոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդթվում՝համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլմիջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, ... Մանրամասն
1 2 3 4


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Լեռնապատ, 27 փողոց. 7/6
032268781
lernapat.lori@mta.gov
Պաշտոնական էլ. փոստ` 10047847@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԼԵՌՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner